ՇԵՎԿԵՏ ՇԱՅԴՈՒԼԻՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինն ամառային ուղևորափոխադրումների հաջող իրականացման առիթով իր գոհունակությունն է հայտնել Ճանապարհային Ոստիկանության պետ Հրաչիկ Մակարյանին` ուղևորների անվտանգությունն ապահովելու համար: Ինչպես հայտնի է Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները ուղեկցել են ուղևորներին Երևան-Բաթում-Երևան չվերթի ամբողջ ընթացքում:
Հիշեցնենք, որ Երևան-Բաթում-Երևան նոր չվերթը մեկնարկել էր այս տարվա հուլիսի 15-ին, և սեպտեմբերի 4-ի դրությամբ այս չվերթով փոխադրվել է արդեն 14 523 ուղևոր: