ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 13.9 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Գերմանիայի վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն ընթացիկ տարվա հուլիս ամսվա արդյունքներով Գերմանիայի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը կազմել է 13.9 մլրդ եվրո: Նշենք, որ 2008 թվականի նույն ժամանակահատվածում առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը կազմել էր 14 մլրդ եվրո:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հուլիս ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ներմուծման ծավալը Գերմանիայում կրճատվել է 22.3%-ով և կազմել 56.6 մլրդ եվրո, իսկ արտահանումը կրճատվել է 18.7%-ով և կազմել 70.5 մլրդ եվրո: