ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ «ԱՐՄԱՎԻԱ»-ն ԿՍԿՍԻ ՉՎԵՐԹԵՐ ԴԵՊԻ ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍ
«Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերությունը ծրագրում է մոտ ապագայում բացել դեպի Լոս-Անջելես ուղիղ չվերթ, ինչի համար ընկերությունը նախատեսում է գնել «Էյրբաս 380» ինքնաթիռ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Արմավիայի» թռիչքային ծառայության տնօրենի տեղակալ Սերգեյ Խառատյանը, ում խոսքով` ընկերությունը շարունակելու է համագործակցության պայմանագրեր կնքել նաեւ այլ բարձրակարգ ավիաընկերությունների հետ: «Արմավիան» նախատեսում է չվերթեր բացել նաեւ դեպի լատինամերիկյան երկրներ:
Հիշեցնենք, որ «Արմավիան» դեկտեմբերին համալրվելու է ռուսական երկու «Սուխոյ սուպերջեթ-100» մակնիշի ինքնաթիռներով: