
SAMSUNG ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻԼԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Կենցաղային տեխնիկա արտադրող Samsung ընկերության դիլերը դադարեցնում է իր գործունեությունը Վրաստանում: Ճգնաժամի պատճառով արդեն փակվել են Samsung ընկերության արտադրանքը վաճառող չորս խանութներ:
Վրաստանում Samsung ընկերության պաշտոնական ներկայացուցչության հայտարարության համաձայն ընկերությունը Վրաստանում բացի պաշտոնական ներկայացուցչությունից ունի նաև հինգ դիլերներ, որոնք զբաղվում են համակարգիչների և կենցաղային տեխնիկայի վաճառքով և նրանց մի մասը դեռևս կշարունակի իր գործունեությունը Վրաստանում:
Նշենք, որ Վրաստանում Samsung ընկերությունը զբաղեցնում է կենցաղային տեխնիկայի շուկայի 18%-ը: