ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 5 ՄԼՐԴ ԼԱՐԻՆ
Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմում է 5 228 302 000 լարի, ընդ որում պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 842 մլն լարի, իսկ երկկողմանի վարկերը կազմել են 916 մլն լարի:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հուլիսի 31-ի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 5 145 973 000 լարի, իսկ 2008 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ` 3 287 777 000 լարի: