ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵԳՅԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՒՂՂԵԼ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏ
ՌԴ կառավարությանն առընթեր Ազգային Տնտեսության Ակադեմիայի տնտեսագիտության տեսության և քաղաքականության ամբիոնի վարիչ հայազգի տնտեսագետ Աբել Աղանբեգյանն առաջարկել է Ռուսաստանի ոսկեարժութային պահուստներն ուղղել նորարարական ոլորտում ներդրումների կատարմանը:
Առաջին միջազգային երիտասարդական նորարարական ֆորումի շրջանակներում կայացած իր ելույթի ժամանակ Աղանբեգյանը նշել է, որ խոշոր նորարական ծրագրերի ֆինանսավորման աղբյուրները սահմանափակ են և անհրաժեշտ է փնտրել ֆինանսավորման այլընտրանքային տարբերակներ: Աղանբեգյանի կարծիքով Ռուսաստանի 400 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ոսկեարժութային պահուստների մի մասը, շուրջ 200 մլն դոլարը, տնտեսության համար անվտանգ կերպով երկարաժամկետ վարկերի տեսքով կարելի է ուղղել նորարարական ոլորտ` խթանելով տնտեսության բոլոր ճյուղերում տեխնիկական վորազինումը և նորարարական մտքի կիրառումը: