«ԱՎՏՈՎԱԶ»-Ը ԿԿՐՃԱՏԻ 36 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Ռուսական ավտոարտադրող «ԱվտոՎԱԶ» ԲԲԸ-ն նախատեսում է մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ն աշխատանքից ազատել շուրջ 36 հազար աշխտակիցների: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը ներկա դրությամբ կազմում է 102 հազար մարդ:
Նշենք, որ «ԱվտոՎԱԶ» ընկերության ղեկավարությունը, հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում, օգոստոսին որոշում էր ընդունել դադարեցնել արտադրությունը մեկ ամիս ժամկետով, իսկ մեկ այլ որոշման համաձայն 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում ընկերության բոլոր աշխատակիցները կաշխատեն շաբաթական 20 ժամ ծանրաբեռնվածությամբ: