ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է 11.2%-ՈՎ, ԻՍԿ ՕՂՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 15.6%-ՈՎ
ՌԴ պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Ռուսաստանում մսամթերքի արտադրության ծավալը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 11.2%-ով և կազմել 2.1 մլն տոննա: Հաշվետու ամիսների ընթացքում կաթնամթերքի արտադրության ծավալն աճել է 0.5%-ով և կազմել 7 մլն տոննա, իսկ հացի և հացամթերքի արտադրության ծավալը կրճատվել է 4%-ով և կազմել 4.8 մլն տոննա:
Հրապարակած տվյալների համաձայն օղու արտադրության ծավալը Ռուսաստանում ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 15.6%-ով, իսկ գարեջրի արտադրության ծավալը` 8.1%-ով: