ՄԵԴՎԵԴԵՎ – ՄԻԱՅՆ ՀՈՒՄՔԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ ԴԵՌԵՎՍ ԲԻԶՆԵՍ ՉԷ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի մասնակիցների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ իր ելույթի շրջանակներում նշել է, որ միայն հումքի վաճառքով զբավելը դեռևս բիզնես չէ, և անհրաժեշտ է մշակել բիզնես մտածելակերպ, հակառակ դեպքում Ռուսաստանի տնտեսությունը չի կարող դիմակայել հաջորդ ճգնաժամին:
Նախագահը նշել է, որ իր 10-ամյա փորձը բիզնեսի ոլորտում թույլ է տալիս վստահ ասել, որ գազի և նավթի վաճառքով զբաղվելն, իհարկե, լավ է, սակայն բավարար չէ, քանի որ ոչինչ չստեղծող բիզնեսը, որը հիմնված է միայն առևտրի վրա, անհեռանկարային է: