ԿՈՒԴՐԻՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԸ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԻ
ՌԴ ֆինանսների նախարար և փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի պահուստային ֆոնդը ամբողջությամբ կօգտագործվի 2010 թվականի ընթացքում և կվերականգնվի միայն 2013 թվականին: Նշենք, որ ՌԴ պահուստային ֆոնդը, Ազգային բարեկեցության հիմնադրամի հետ միասին ձևավորվել է անցյալ տարվա սկզբին: Ազգային բարեկեցության հիմնադրամը ստեղծվել է որպես կենսաթոշակային հիմնախնդիրների լուծման այլընտրանքային միջոց, իսկ պահուստային ֆոնդը ռուսական կառավարությունը ստեղծել է համաշխարհային շուկայում նավթի գների անկման դեպքում տնտեսությանն աջակցություն ցույց տալու նպատակով: Ֆինանսների նախարարի հայտարարության համաձայն 2010 թվականի ընթացքում նախատեսվում է պահուստային ֆոնդից ծախսել շուրջ 2.187 տրիլիոն ռուբլի: