ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԱՐԴԵՆ 2010Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ
Renaissance Capital ընկերության վերլուծաբանների հրապարակած զեկույցի համաձայն Ռուսաստանի անշարժ գույքի շուկան կարող է վերականգնվել մոտ ապագայում: Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն 2009 թվականի երկրորդ կիսամյակում անշարժ գույքի շուկայում կգրանցվեն դրական միտումներ, իսկ արդեն 2010 թվականի առաջին կիսամյակում շուկան կկայունանա:
Հրապարակած զեկույցում նշվում է, որ անշարժ գույքի շուկայում առավել մեծ անկում գրանցվել է 2008 թվականի երկրորդ կիսամյակում, երբ պահանջարկի կտրուկ անկմամբ պայմանավորված գները շուկայում գրանցեցին զգալի անկում: