ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՇԽԱՏՈՒԺԻ 45,7%-Ը ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ
Թուրքիայի TurkStat վիճակագրական ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունիս ամսվա արդյունքներով չգրանցված աշխատողների թիվը, որոնց համար գործատուները չեն վճարում սոցիալական ապահովության վճար, մայիս ամսվա համեմատությամբ աճել է 1,1%-ով և կազմել երկրի աշխատուժի ընդհանուր թվաքանակի 45,7%-ը:
Հրապարակած տվյալների համաձայն առանց որևէ սոցիալական ապահովության աշխատողների ընդհանուր թվաքանակը ներկա դրությամբ կազմում է ավելի քան 10 մլն, ընդ որում սոցիալական ապահովություն չունի վարձու աշխատողների շուրջ 28%-ը, իսկ անհատ ձեռնարկատերերի ավելի քան 68,8%-ը գրանցված չէ: Նշենք, որ չգրանցված աշխատողների առավել մեծ թիվ գրանցվել է գյուղատնտեսության, առևտրի և սպասարկման ոլորտներում: