Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԵՎ MONEYGRAM ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀԻՎ ԲԱՆԿԻ ԵՐԵՔ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎԵՑԻՆ ՈՒՂԵԳԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ
18/09/2009 14:22
Կիսվել

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԵՎ MONEYGRAM ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀԻՎ ԲԱՆԿԻ ԵՐԵՔ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎԵՑԻՆ ՈՒՂԵԳԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ

Արդշինինվեստբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր հանդիսավոր պայմաններում Արդշինինվեստբանկի երեք հաճախորդների տրամադրվեցին ուղեգիր ձեռք բերելու սերտիֆիկատներ:

Արդշինինվեստբանկի և MoneyGram դրամական փոխանցումների համակարգի կողմից ուղեգրեր ստանալու հնարավորություն ստացան Անահիտ Հարությունյանը` Արմավիրից, Հռիփսիկ Թորոսյանը` Գյուրմիից և Անանիա Գաբիկյանը` Երևանից: Ընտրությունը կատարվել է պատահականության սկզբունքով սեպտեմբերի 11-ին կայացած խաղարկության միջոցով:

Սերտիֆիկատների տրամադրման արարողությունը տեղի ունեցավ բանկի գլխամասային գրասենյակում, Արդշինինվեստբանկի և MoneyGram-ի անցկացրած համատեղ ամառային ակցիայի արդյունքներն ամփոփելուց հետո:

Ակցիայի մասնակից է համարվել Արդշինինվեստբանկի յուրաքանրյուր հաճախորդ, ով բանկի ցանկացած մասնաճյուղում ողջ ամռան ընթացքում (2009թ. հունիսի 10-ից օգոստոսի 31-ը) ստացել է 400 եվրոյից ավել MoneyGram համակարգով եվրոյով փոխանցում: Ողջ ակիցայի ընթացքում, MoneyGram համակարգով եվրոյով փոխանցում ստացած բոլոր հաճախորդներն արժանցել են հուշանվերի: 

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Միջազգային դրամական փոխանցումների բնագավառում Արդշինինվեստբանկը համագործակցում է միայն ոլորտի առաջատարների հետ` առաջարկելով միջազգային դրամական փոխանցումների մատչելի, արագ և հուսալի ծառայությունների լայն սպեկտոր: Ողջ ամռան ընթացքում MoneyGram-ի հետ համատեղ տրամադրված հուշանվերները և երեք հաղթողներին տրված ուղեգրերի սերտիֆիկատները այն մեծ ուշադրության ապացույցն են, որ բանկը ձգտում է ցուցաբերել մեր հաճախորդների նկատմամբ: Նման հաճելի անակնկալներն Արդշինինվեստբանկում շարունակվելու են»:

Արդշինինվեստբանկը, MoneyGram համակարգից բացի, դրամական փոխանցումներ է իրականացնում նաև CONTACT, Migom, Быстрая Почта, IntelExpress և RIA համակարգերով: Բանկը, այս ոլորտում համագործակցում է նաև ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի, Սբերբանկի հետ:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08