19/09/2009 10:22
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ ՍԿՍԵԼ Է ԱՃԵԼ ՆՈՐ ՏԵՄՊԵՐՈՎ
Ամերիաբանկից տեղեկացնում են, որ բանկի վարկային պորտֆելը 2009թ. II կիսամյակում սկսել է աճել նոր տեմպերով: Նշենք, որ I կիսամյակում վարկային պորտֆելի աճը կազմել է ընդամենը 1.5%, սակայն այն պարագայում, երբ ՀՀ բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը նվազել է 1.3 %-ով:
Իսկ միայն հուլիս-օգոստոս ամիսներին Ամերիաբանկի վարկային պորտֆելի աճը կազմել է 24%, 31.08.09թ. դրությամբ հասնելով 39 մլրդ դրամի, ընդ որում աճի 95 %-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրամադրված վարկերի հաշվին, իսկ մեկ տարվա ընթացքում աճը կազմել է 82%, որի 85 %-ն ապահովվել է դարձյալ կորպորատիվ հաճախորդներին տրամադրված վարկերի հաշվին:
Առ 31.08.09թ. դրությամբ Բանկի վարկային պորտֆելի 83%-ը կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
10:57 14/11/26
10:32 14/11/26
