ՀՀ ԱՎԾ – ՕԳՈՍՏՈՍԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 1.5%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 1.5%-ով և կազմել 281546.7 մլն դրամ, ընդ որում օգոստոս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 24.1%-ով: Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա ընթացքում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի առավելագույն անկում տարեկան կտրվածքով գրանցվել է հունվար-մարտ ամիսների ընթացքում, երբ այս ցուցանիշը կրճատվել է 5.1%-ով, իսկ ամսական կտրվածքով գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի առավելագույն անկում` շուրջ` 67.9%, գրանցվել է 2009 թվականի հունվարին: