ՅՈՒՆԻԲԱՆԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ԱԿՑԻԱ
«Յունիբանկ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մեկնարկել են նոր ակցիա, որի շրջանակներում պետական ոլորտի աշխատողները մինչև այս տարվա վերջ կարող են ձևակերպել իրենց աշխատավարձային պլաստիկ քարտերն առանց սպասարկման վճարների: Ակցիա մասնակիցներին արտոնյալ պայմաններով կտրամադրվեն նաև քարտային վարկեր:
Ակցիայի նպատակն է ընդլայնել «Յունիբանկ»-ի նոր U-Profy վարկային քարտի օգտագործման շրջանակները: Նշենք, որ U-Profy քարտը հիմնականում նախատեսված է աշխատավարձային ծրագրերի համար: Քարտի հիմնական առավելությունը մինչեւ աշխատավարձի եռապատիկը, բայց ոչ ավելի քան 1 100 000 դրամը, վարկային գումար ստանալու հնարավորությունն է: Քարտի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասցված է նվազագույնի` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ, տեղականք աշխատանքի վայրից աշխատավարձի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ: