
ՂԱԶԱԽԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՓՆՏՐԵԼՈՒ Է ՆԱՎԹ ԵՎ ԳԱԶ
Վրաստանի Նավթի և գազի ազգային գործակալության հրապարակած տվյալների համաձայն ղազախական պետական նավթային ընկերության վերահսկողության տակ գործող Marexin ընկերությունը Վրաստանի տարածքում, մասնավորապես Սև ծովի հատակում, փնտրելու է նավթ և գազ:
Նշենք, որ այս տարվա հուլիսին Վրաստանը հայտարարել էր Սև ծովի հատակից, Փոթիից 50 կիլիմետր հեռավորության վրա, նավթի և գազի արդյունահանման լիցենզիայի տրամադրման մրցույթ, որի միակ մասնակից Marexin ընկերությունը ստացել է այդ իրավունքը: Հրապարակած տվյալների համաձայն անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրումից հետո Marexin ընկերությունը լիցենզիայի դիմաց Վրաստանին վճարել է 1,5 մլն դոլար: