
ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է 30 ՌՈՒԲԼՈՒՑ ՑԱԾՐ
Այս տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ դոլարի փոխարժեքն առևտրային շրջանների ընթացքում սահմանվել է 30 ռուբլուց պակաս: ММВБ բորսայում կայացած առևտրային շրջանների առաջին իսկ րոպեներին գրանցվել է դոլարի փոխարժեքի անկում, որը, վերլուծաբանների գնահատմամբ, պայմանավորված է ներդրողների դրական սպասումներով: Առևտրային շրջանների ընթացքում ներդրողներն իրենց դոլարային ակտիվները փոխակերպել են զարգացող այլ երկրների արտարժույթներով:
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին աշխարհի խոշոր բորսաներում կայացած առևտրային շրջանների ընթացքում եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է և սահմանվել 1.4812 մակարդակում, որն այս ցուցանիշի առավելագույն արդյունքն է` տարեկան կտրվածքով: