
ԿԼԵՊԱՉ – 2011-2012ԹԹ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ 5-6% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության փոխնախարար Անդրեյ Կլեպաչը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը մեծ ներուժ ունի, և 2011-2012 թվականներին Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերը կկազմեն ոչ թե 4,3%, ինչպես նշվում է նախարարության պաշտոնական կանխատեսումներում, այլ կտատանվեն 5-6% սահմաններում: Փոխնախարարի կարծիքով երկրում ներդրումների աճը, որը որոշ չափով պայամանվորված է նաև բանկերի կողմից վարկավորման ծավալների ընդլայմամբ, տնտեսության վրա իր դրական ազդեցությունը կունենա արդեն 2011-2012 թվականների ընթացքում:
Փոխնախարարը նաև նշել է, որ տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումների համաձայն ընթացիկ տարվա արդյունքներով թողարկված ավտոմեքենաների ընդհանուր թիվը կկազմի 600 հազար, իսկ 2012 թվականին այս ցուցանիշը կկազմի 1,5 հազար: