
ԹՈՒՐՔԻԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
Վրաստանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսնեերի ընթացքում Թուրքիայի հետ Վրաստանի առևտրային շրջանառությունը կազմել է 674.5 մլն դոլար, ինչը վկայում է այն մասին, որ Թուրքիան շարունակում է մնալ Վրաստանի հիմնական առևտրային գործընկերը:
Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 14.3%-ով, ընդ որում միայն Թուրքիա արտահանման ընդհանուր ծավալը կրճատվել է 20.7%-ով և կազմել 164.3 մլն դոլար: