Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՃԳՆԱԺԱՄ. «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
25/09/2009 17:54
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄ. «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից այս տարվա ընթացքում իրականացված բեռնափոխադրման ծավալները նվազել են: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը, առաջին 8 ամիսներին այն իրականացրել է 1700 տոննա բեռնափոխադրում, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 10-15 հազար տոննայով: Բեռնափոխադրումների 15 տոկոսը կազմում է արտահանումը, մնացածը` ներմուծումը:

Դեպի Վրաստան այս տարվա առաջին 8 ամիսներին ուղեւորափոխադրումները կազմել են 20 հազար, ինչը անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 3 հազարով: Ներկայում դեպի Բաթում, Քոբուլեթի ուղղություններն այլեւս չեն գործում, իսկ դեպի Թբիլիսի գնացքը կգործի ողջ տարի:

Հանրապետության ներսում ուղեւորոփոխադրումները կազմել են 400 հազար, ինչը 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 40 տոկոսով: Ըստ Մ. Խակովի` հանրապետության ներսում ուղեւորափոխադրումների թվի ավելացումը կապված է նոր ուղղությունների բացման հետ:

Աշխատանքներ են տարվում Քանաքեռ-Զեյթուն  համայնքում գտնվող «Ուսանողական» կայարանը շահագործելու համար, որը մոտ է քաղաքի կենտրոնին, իսկ մինչեւ  ձմեռ նախատեսվում է գործարկել նաեւ Վանաձոր-Գյումրի երկաթուղային ուղղությունը:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12