«ՌՈՒՍԱԼ»-Ը ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
Ալյումինի արտադրությամբ զբաղվող ռուսական խոշոր «Ռուսալ» ընկերությունը նախատեսում է իրականացնել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) Հոնկոնգի ֆոնդային բորսայում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն IPO-ն տեղի կունենա մինչև այս տարվա վերջ:
Նախնական հաշվարկների համաձայն «Ռուսալ» ընկերությունն արժեթղթերի առաջնային տեղաբաշխաման արդյունքում կարող է ներգրավել 1.5-2.5 մլրդ դոլար, որը ընկերությունը նախատեսում է ուղղել օտարերկրյա բանկերի նկատմամբ ընկերության պարտավորությունների մարմանը: