
ԷՐԴՈՂԱՆ – ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփի Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը նախատեսում է Ստամբուլում կառուցել նոր օդանավակայան:
Ստամբուլում Տրանսպորտային 10-րդ խորհրդի բացման արարողությանը հանդես գալով ողջյունի խոսքով` Թուրքիայի վարչապետը նշել է, որ կառավարությունը նախատեսում է առաջիկա 25 տարիների ընթացքում տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտում իրականացնել ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 350 մլրդ դոլար: Էրդողանի հայտարարության համաձայն Ստամբուլում ներկայումս գործում են երկու օդանավակայաններ, որոնց մոտ ապագայում կավելանա ևս մեկը: