Տարածաշրջան

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 367.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.50+0.74 TOPIX - 4038.98+0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 24340.73+0.52 SSEC - 3967.13+1.36
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
14/07/2026  CBA:  USD - 366.74+0.05 GBP - 490.37-0.88
14/07/2026  CBA:  EURO - 417.72-1.55
14/07/2026  CBA:  GOLD - 47633-693 SILVER - 688.47-11.23
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ 500 ԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
29/09/2009 09:44
Կիսվել

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ 500 ԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ռուսական «Ֆինանս» ամսագիրը հրապարակել է ռուսական 500 խոշոր ընկերությունների վարկանիշային ցուցակը, որն, ինչպես և նախորդ տարի, գլխավորում է «Գազպրոմ» ԲԲԸ-ն: Ընկերությունը 2008 թվականի արդյունքներով ապահովել է հասույթի 45% և զուտ շահույթի շուրջ 11% աճ: «Գազպրոմ» ընկերության հասույթը հաշվետու ժամանկահատվածում կազմել է 3518.960 մլրդ ռուբլի, իսկ զուտ շահույթը` 771.380 մլրդ ռուբլի:

Նախորդ տարվա համեմատությամբ իր դիրքերը պահպանել է նաև «Լուկօյլ» ԲԲԸ ընկերությունը, որը ճանաչվել է երկրորդ խոշոր ռուսական ընկերությունը: 2008 թվականի ընթացքում «Լուկօյլ» ընկերության հասույթն աճել է 27%-ով և կազմել 2652.158 մլրդ ռուբլի, իսկ զուտ շահույթը կրճատվել է 7%-ով և կազմել 225.217 մլրդ ռուբլի: Նավթագազային ոլորտում գործող մեկ այլ ընկերություն` ТНК-BP-ն, եզրափակում է խոշոր ընկերությունների եռյակը: Նախորդ տարվա համեմատությամբ ТНК-BP ընկերությունը բարելավել է իր դիրքերը 2 հորիզոնականով, ընդ որում ընկերության հասույթը հաշվետու տարվա ընթացքում աճել է 28%-ով և կազմել 1277.952 մլրդ ռուբլի, իսկ զուտ շահույթը կրճատվել է 6%-ով և կազմել 130.145 մլրդ ռուբլի:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն, որը նախորդ տարի եզրափակում էր խոշոր ընկերությունների եռյակն, այս անգամ հայտնվել է չորրորդ հորիզոնականում, ընդ որում ընկերության հասույթը մեկ տարվա ընթացքում  աճել է 13%-ով և կազմել 1101.710 մլրդ ռուբլի, իսկ զուտ շահույթը կրճատվել է 84%-ով և կազմել 13.400 մլրդ ռուբլի: «Ռուսական երկաթուղիներ»-ին հաջորդում է «Ռոսնավթ» ընկերությունը, որի հասույթն աճել է 16%-ով և կազմել 889.192 մլրդ ռուբլի, իսկ զուտ շահույթը կրճատվել է 17%-ով և կազմել 273.886 մլրդ ռուբլի:

Ռուսական խոշոր ընկերությունների առաջին տասնյակում ֆինանսական ոլորտում գործող ընկերությունների միակ ներկայացուցիչը` ռուսական խնայբանկը, հայտնվել է վեցերորդ տեղում: Բանկի հասույթը 2008 թվականի ընթացքում աճել է 32%-ով և կազմել 700.200 մլրդ ռուբլի, իսկ զուտ շահույթը կրճատվել է 8%-ով և կազմել 97.746 մլրդ ռուբլի:

Վարկանիշային ցուցակի յոթերորդ և ութերորդ տեղերում հայտնվել են մետալուրգիական «Սեվերստալ» և նավթագազային  «Սուրգուտնավթգազ» ընկերությունները, որոնք ապահովել են զուտ շահույթի համապատասխանաբար 6% և 62% աճ: Այս ընկերություններին իններորդ հորիզոնականում հաջորդում է մետալուրգիական Evraz Group ընկերությունը, որի հասույթն աճել է 53%-ով և կազմել 501.959 մլրդ ռուբլի, զուտ շահույթը կրճատվել է 15%-ով և կազմել 47.536 մլրդ ռուբլի, իսկ ընկերությունը նախորդ տարվա համեմատությամբ բարելավել է իր դիրքերը երեք հորիզոնականով:

Ռուսական խոշոր ընկերությունների տասնյակը եզրափակում է թաթարական «Թաթնավթ» ընկերությունը, որն ապահովել է հասույթի շուրջ 25% աճ  և զուտ շահույթի 81% անկում: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կազմել է 444.332 մլրդ ռուբլի, իսկ զուտ շահույթը 841.3 մլրդ ռուբլի: Նշենք նաև, որ ԱՖԿ «Սիստեմա» ընկերությունը հայտնվել է 11-րդ, «Ռուսալ» ընկերությունը` 12-րդ, ՎՏԲ խումբը`15-րդ,  «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն` 19-րդ, «ԱվտոՎԱԶ»-ը` 25-րդ տեղերում:

Հրապարակած վարկանիշային ցուցակի համաձայն 2008 թվականի արդյունքներով ցուցակում ներառված ընկերությունների համախառն եկամուտն այս մեկ տարվա ընթացքում աճել է 28.5%-ով և կազմել 31.6 տրիլիոն ռուբլի: Համեմատության համար նշենք, որ 2007 թվականի արդյունքներով այս ցուցանիշը գրանցել էր ընդամենը 21.2% աճ: Ռուսական 500 խոշոր ընկերությունների համախառն ակտիվները 2008 թվականի ընթացքում աճել են մինչև 56.1 տրիլիոն ռուբլի` նախորդ տարվա 44.2 տրիլիոն ռուբլու դիմաց: Անդրադառնալով 500 խոշոր ընկերությունների համախառն հասույթի կառաուցվածքին` նշենք, որ հասույթի առավել մեծ ծավալներ ապահովել են նավթագազային ոլորտում գործող 10 խոշոր ընկերությունները, որոնց բաժին է ընկնում շուրջ 9.9 տրիլիոն ռուբլի, իսկ 2.1 տրիլիոն ռուբլի հասույթ ապահովել են սև մետալուրգիական 6 խոշոր ընկերություններ:

Հրապարակված վարկանիշայի ցուցակի տվյալներից ակնհայտ է դառնում, որ տնտեսական անկումը էական ազդեցություն չի ունեցել ռուսական 500 խոշոր ընկերությունների համախառն հասույթի մակարդակի վրա, սակայն իր բացասական զգալի ազդեցությունն, այնուամենայնիվ, թողել է ընկերությունների շահույթի մակարդակի վրա: 2008 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ 500 խոշոր ընկերությունների համախառն շահույթը կրճատվել է 30.6%-ով և կազմել 2.425 տրիլիոն ռուբլի: Վարկանիշային ցուցակում ներառված 500 ընկերություններից 104-ն իրենց գործունեության արդյունքում ապահովել են զուտ շահույթ, իսկ տարին շահույթով փակել են 327 ընկերություններ:

Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում կրած զուտ վնասի ծավալով վարկանիշային ցուցակը գլխավորում է X5 Retail Group ընկերությունը, որի զուտ վնասի տեսակարար կշիռը ընկերությունների կրած վնասների համախառն ծավալում կազմում է 13.6% կամ շուրջ 52.859 մլրդ ռուբլի: 

2008 թվականի արդյունքներով ռուսական 500 խոշոր ընկերությունների վարկանիշայում ցուցակում առաջին անգամ հայտնվել են 10 ընկերություններ, որոնցից 6-ն էլեկտրաէներգետիկայի ոլորտում գործող ընկերություններ են:

14/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.74
+0.05
Եվրո (EUR)
417.72
-1.55
Ռուբլի (RUR)
4.7266
-0.0424
Լարի (GEL)
139.31
+0.09
47633
-693
Արծաթ
688.47
-11.23