
«ԲՏԱ ԲԱՆԿ»-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՕՊԵՐԱՏԻՎ-ՔՆՆՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տնտեսական անվտանգության վարչության ներկայացուցիչների հայտարարության համաձայն «ԲՏԱ բանկ»-ի մոսկովյան մի շարք գրասենյակներում իրականացվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ: Նախարարության ներկայացուցիչների ոչ պաշտոնական հայտարարության համաձայն այս միջոցառումներն իրականացվում են Քրեական օրենսգրքի 159 հոդվածով (խաբեություն) նախկինում հարուցված գործով:
2009 թվականի մարտ ամսին բանկից մի քանի մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ակտիվների դուրս բերման մեղադրանքով Ղազախստանում քրեական գործ էր հարուցվել բանկի հիմնադիր Մուխթար Աբլյազովի դեմ: Նշենք, որ Աբյազովը հանդիսանում էր Ռուսաստանում «ԲՏԱ բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ: