
«ՎԻՄՊԵԼԿՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է ԻՐ ՊԱՇՏՈՆԻՑ
«Վիմպելկոմ» ընկերության (ապրանքային նշանը Beeline) ներկայիս փոխնախագահ Վլադիրմիր Ռյաբոկոն, ում ղեկավարությամբ բջջային կապի ռուսական խոշորագույն օպերատորը հասել է մեծ արդյունքների, ազատվում է իր պաշտոնից: Այս մասին հայտնում է ռուսական «Վեդոմոստի» պարբերականը և նշում, որ, ամենայն հավանականությամբ, ընկերության փոխնախագահի թափուր պաշտոնը կզբաղեցնի Դմիտրի Պլեսկոնոսը, ով վերջին երեք տարիների ընթացքում ղեկավարում է ընկերության բիզնեսն ԱՊՀ երկրների տարածքում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն Վլադիրմիր Ռյաբոկոն ընկերությունից հեռանալու իր որոշումը բացատրում է հոգնածությամբ: