Սոցիալական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
BEELINE – ԱՐՄԵՆՏԵԼ – ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
30/09/2009 18:09
Կիսվել

BEELINE – ԱՐՄԵՆՏԵԼ – ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԱրմենՏել»-ից (ապրանքանիշը` Beeline) «Բիզնես 24»-ից տեղեկացնում են, որ ընկերությունը ներկայացնում է երկու նոր սակագնային փաթեթ` «Հաղորդագրություն 1» և «Հաղորդագրություն 2», որոնք հատուկ մշակվել են լսողության և խոսքի սահմանափակում ունեցող բաժանորդների համար: Այս սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս   SMS-ի և MMS-ի միջոցով հաղորդակցվելու   արտոնյալ գներով: Սակագնային փաթեթները գործարկվել են Խուլուհամրերի Միջազգային օրվա առթիվ, որը նշվում է սեպտեմբերի վերջին կիրակի օրը:

Սեպտեմբերի 29-ին` Հայաստանի  Խուլուհամրերի Միավորումում տոնակատարությունների ժամանակ, «ԱրմենՏել»-ի Վաճառքի տնօրեն Գենադի Կալգաշկինն ասաց. «Վստահ եմ, որ ցանկացած հասարակության արժեքն ու մարդասիրությունը որոշվում է նրանով, թե ինչպիսին  է  հասարակության վերաբերմունքը սոցիալապես խոցելի խմբերին: Մենք, մեր կողմից զբաղեցնում ենք ակտիվ սոցիալական դիրք և իրականացնում տարբեր սոցիալական ուղղվածության նախագծեր, այդ թվում ` առաջարկում այնպիսի սակագնային փաթեթներ, որոնք շփումը կդարձնեն առավել մատչելի»:

«Հաղորդագրություն 1» սակագնային փաթեթով Beeline հայաստանյան ցանցում մեկ ելքային SMS- հաղորդակցության արժեքն է 3 դրամ, Հայաստանի և ԼՂՀ-ի այլ բջջային ցանցում` 18 դրամ, իսկ միջազգային օպերատորների համարներին` 30 դրամ: Մեկ ելքային MMS-հաղորդագրության արժեքն է 20 դրամ Beeline հայաստանյան և ԱՊՀ ցանցերում, իսկ այլ հայաստանյան և միջազգային օպերատորների ցանցերում` 50 դրամ:  Բոլոր մուտքային հաղորդագրությունները անվճար են: «Հաղորդագրություն1» սակագնային փաթեթով նախատեսված է օրական 20 դրամ բաժանորդավճար:

«Հաղորդագրություն 2» սակագնային փաթեթով բաժանորդավճար չի գանձվում: Առաջին 1000 ելքային sms-հաղորդագրությունների արժեքը Հայաստանյան Beeeline ցանցում օրացուցային ամսվա ընթացքում կազմում է 4 դրամ: 1001-րդից սկսած` յուրաքանչյուր կարճ հաղորդագրության արժեքը կկազմի 12 դրամ: Հայաստանի և ԼՂՀ այլ ցանցերին ուղարկված առաջին հազար կարճ հաղորդագրությունների արժեքն է 18 դրամ, իսկ 1001-րդից սկսած  յուրաքանչյուր կարճ հաղորդագրության արժեքը կկազմի 20 դրամ:  Միջազգային օպերատորների ցանցերին ուղարկված հաղորդագրությունների արժեքն է 30 դրամ: Յուրաքանչյուր ելքային MMS-հաղորդագրության արժեքն է 20 դրամ Beeline հայաստանյան և ԱՊՀ ցանցերում, իսկ այլ հայաստանյան և միջազգային օպերատորների ցանցերում` 50 դրամ:

Նոր սակագնային փաթեթներրի ակտիվացումը կատարվում է անվճար, «ԱրմենՏել»-ի Կորպորատիվ վաճառքի ծառայությունում` Հայաստանի  Խուլհամրերի Միավորման անդամության վկայականի հիման վրա:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37