ՀՀ ԱՎԾ – ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 37,4%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է բոլոր ապրանքատեսակների գծով ՀՀ արտահանման ծավալների անկում, և միայն կենդանիների և կեդանական ծագման արտադրանքների արտահանման գծով գրանցվել է 7,8% աճ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները կրճատվել են 37,4%-ով, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալները կրճատվել են 44%-ով: