Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՅՈՒՆԻԲԱՆԿ – ՆՈՐ ԱԿՑԻԱ VOLKSWAGEN TOUAREG ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
05/10/2009 15:18
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿ – ՆՈՐ ԱԿՑԻԱ VOLKSWAGEN TOUAREG ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Յունիբանկ»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը հայտարարում է ավտովարկավորման ոլորտում նոր ակցիայի մեկնարկման մասին, որի շրջանակներում, 2009թ.-ի արտադրության Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա ձեռքբերելու դեպքում, վարկերը կտրամադրվեն արտոնյալ պայմաններով: Այս դեպքում և վարկերի տարեկան տոկոսադրույքը, և կանխավաճարը սամանվել է 15%: Ընդ որում, եթե հաճախորդը կատարի 40% կամ ավելի կանխավճար, ապա տոկոսադրույքը կնվազեցվի մեկ տոկոսային կետով` մինչեւ 14%-ի: Վարկերի առավելագույն ժամկետը կազմում է 5 տարի, գումարը` 30 մլն դրամ: Ակցիայի վերջնաժամկետն է այս տարվա դեկտեմբերի 31-ը:      

Զուգահեռաբար բանկն իրականացնում է նաեւ լայնածավալ ավտովարկավորման ծրագիր օգտագործված ավտոմեքենաների ձեռքբերման համար: Վարկերը տրամադրվում են մինչեւ 5 տարի մարման ժամկետով, տարեկան տոկոսադրույքը` 19 տոկոս, կանխավճարը` 30 տոկոս: Վարկի առավելագույն գումարը կազմում է 12  մլն դրամ: Առաջնային շուկայից ձեռքբերված ավտոմեքենաների համար պայմանները հետեւյալն են` տարեկան տոկոսադրույքը եւ կանխավճարը` սկսած 15%-ից, գումարը` մինչեւ 50 մլն դրամ:
«Ավտովարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ը միշտ էլ շուկայի առաջատարներից մեկն է եղել: Մեր ծրագրերը նախատեսված են եկամտի տարբեր մակարդակ եւ պահանջարկ ունեցող հաճախորդների համար: Նշեմ, որ վարկառուները կարող են կատարել վարկի ամբողջ գումարի կամ մասնակի վաղաժամկետ մարումներ` առանց տույժերի գանձման»,- ասում է  «Յունիբանկ»-ի ավտովարկավորման գծով տնօրեն Դավիթ Մակարտիչանը:

Նշենք, որ 2009թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ավտովարկավորման պորտֆելը կազմել է մոտ 8,4 մլրդ դրամ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08