
«ՌՈՒՍԱԼ»-Ը ՀՈՆԿՈՆԳԻ HKEX ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
Ալյումինի արտադրությամբ զբաղվող ռուսական խոշորագույն «Ռուսալ» ընկերությունը ոչ պաշտոնական տվյալների համաձայն արդեն համապատասխան դիմում է ներկայացրել Հոնկոնգի HKEX ֆոնդային բորսայում արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնելու համար, իսկ արժեթղթերի տեղաբաշխման գործընթացի իրականացումը կապահովեն BNP Paribas ֆրանսիական բանկը, BOCI International չինական ներդրումային բանկը, ինչպես նաև Credit Suisse և Goldman Sachs բանկերը:
Նախնական հաշվարկների համաձայն «Ռուսալ» ընկերությունն արժեթղթերի առաջնային տեղաբաշխաման արդյունքում կարող է ներգրավել 1.5-2.5 մլրդ դոլար, որը ընկերությունը նախատեսում է ուղղել օտարերկրյա բանկերի նկատմամբ ընկերության պարտավորությունների մարմանը: