ՎՐԱՍՏԱՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ 101% ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ
Վրաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքերի ընդհանուր ծավալը կազմել է 4004,1 մլն լարի, մինչդեռ այս ցուցանիշի կանխատեսվող մակարդակը կազմել էր 3983,9 մլն լարի:
Հրապարակած տվյալների համաձայն բյուջեի նախագիծը եկամտային մասով կատարվել է 100%-ով, ընդ որում հարկային մուտքերը կազմել են 3 229,6 մլն լարի և այս հոդվածով բյուջեի կատարողականը կազմել է 100%, իսկ այլ մուտքերի մասով բյուջեի կատարողականը կազմել է 110%: