ՀՀ ԱՎԾ – ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ 1.4%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալը, ընթացիկ գներով, կազմել է 467441.8 մլն դրամ, որը 2008 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 1.4%-ով:
Ծառայությունների ընդհանուր ծավալում կապի ոլորտում մատուցված ծառայությունների տեսկարար կշիռը կազմել է 22,8%, ֆինանսական ծառայությունների տեսակարար կշիռը կազմել է 18,6%, իսկ տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների տեսակարար կշիռը կազմել է 21,7%: