Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՅՈՒՆԻԲԱՆԿ – ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ ՍԿՍԱԾ 16%-ԻՑ
07/10/2009 15:52
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿ – ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ ՍԿՍԱԾ 16%-ԻՑ

«Յունիբանկ»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը ներկայացնում է հիփոթեքային վարկավորման նոր ծրագիր` բարելավված պայմաններով: Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են  առաջնային եւ երկրորդային շուկայից անշարժ գույք ձեռքբերելու դիմաց վճարումներ կատարելու համար: Վարկերը տրամադրվում են ինչպես արտարժույթով, այնպես էլ ՀՀ դրամով:

Բնակարան ձեռքբերելու նպատակով տրամադրվող վարկերի համար նվազագույն կանխավճար է սահմանվել է 30 տոկոսը, տարեկան տոկոսադրույքը կազմում է  սկսած 16%-ից, ժամկետը` 12 տարի:  Բիզնես տարածքների վարկավորման պայմանները հետեւյալն են. կանխավճարը` սկսած 30%-ից, տարեկան տոկոսադրույքը` 18%, ժամկետը` 10 տարի: Հիփոթեքային վարկավորման ծրագիրը ներառում է նաեւ անշարժ գույքի վերանորոգման նպատակով տրամադրվող վարկեր: Նշենք, որ վարկառուները կարող են կատարել վարկի ամբողջ գումարի կամ մասնակի վաղաժամկետ մարումներ` առանց տույժերի գանձման:

«Յունիբանկ»-ի հիփոթեքային վարկավորման գծով տնօրեն Տիգրան Գեւորգյանի խոսքերով, պայմանների վերանայման նպատակը բնակչության առավել լայն զանգվածի համար հիփոթեքային վարկավորումը մատչելի դարձնելն է: «Բնակչության պահանջմունքների ուսումնասիրության նպատակով մեր կողմից պարբերաբար իրականացվում են շուկայի հետազոտություններ, որոնց արդյունքում բանկում մշակվում են համապատասխան գործիքներ: Ծառայությունների առաջարկման այս ճկուն մոտեցման շնորհիվ Յունիբանկը շարունակում է պահպանել իր դիրքերը հիփոթեքային վարկավորման շուկայում` հանդիսանալով առաջատարներից մեկը: Հիփոթեքային վարկավորման մեր պորտֆելը գերազանցում է  12,7 մլրդ ՀՀ դրամը, իսկ տարեվերջին նախատեսում ենք այն հասցնել մինչեւ 15 մլրդ ՀՀ դրամ»,- նշեց Տիգրան Գեւորգյանը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6