ՎՐԱՍՏԱՆՆ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ ԵՄ-Ի ԵՎ ԱՄՆ-Ի ՀԵՏ
Վրաստանը բանակցություններ է վարում Եվրամիության և ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի սկզբունքների հաստատման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանում ունեցած իր ելույթի ժամանակ:
Նա նշել է, որ չնայած Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ կազմից, սակայն պահպանել է լավ տնտեսական հարաբերություններ ԱՊՀ անդամ երկրների հետ, և ազատ առևտրի վերաբերյալ այս երկրների հետ կնքված համաձայնագրերը դեռևս ուժի մեջ են: Վրաստանի նախագահը կարևորել է միջազգային առևտրի ոլորտում գլոբալ մտածողության հաստատումը և ազատ մրցակցության գիտակցումը: