ՀՀ ԱՎԾ – ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 2.3 %-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալը նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատությամբ աճել է 2.3 %-ով:
Հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել են 162091.3 հազար մարդ, ընդ որում երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումներն աճել են 44.2%-ով, ավտոմոբիլային տրանսպորտով իրականացված ուղևորափոխադրումներն աճել են 2.3%-ով, իսկ օդային տրանսպորտով ուղևորափոխադրումներն աճել են 1.8%-ով: