ՌՈՒՍԱԿԱՆ ВЭБ ԲԱՆԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Ռուսական ВЭБ (Внешэкономбанк) բանկի տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 18.9 մլրդ ռուբլի: Այս ցուցանիշը գերազանցում է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքը շուրջ 4 անգամ:
Բանկի հայտարարության մեջ ասվում է, որ երրորդ եռամսյակում զուտ շահույթի աճը մեծապես պայմանավորված է բանկի վարկային գործառնությունների ընդլայման արդյունքում զուտ տոկոսային եկամուտների աճով, ինչպես նաև արժեթղթերի հետ գործառնություններով ապահովված զուտ եկամուտներով:
Նշենք, որ 2009 թվականի առաջին կիսամյակի արդյուքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթն աճել է 27%-ով և կազմել 5.7 մլրդ ռուբլի: