«ԳԱԶՊՐՈՄ»-Ը 5 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԳՐԱՎԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ 10%-Ը
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է առաջիկա 4-5 տարիների ընթացքում գրավել բնական գազի ամերիկյան շուկայի 10%-ը; Այս մասին հայտարարել են ընկերության ներկայացուցիչները Բուենոս-Այրեսում ընթացող 24-րդ գազային միջազգային համաժողովի շրջանակներում:
Ռուսական ընկերությունն ամերիկյան շուկայում գործունեություն է ծավալում Gazprom Marketing & Trading USA Inc. իր դուստր ընկերության միջոցով, որն ապահովում է օրական 350 մլն խորանարդ ֆուտ գազի մատակարարումը ԱՄՆ ամբողջ տարածքով:
Նշենք, որ ներկա դրությամբ ԱՄՆ-ն բնական գազի սպառման ծավալներով առաջինն է աշխարհում: