Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԻՆՉԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԸ
09/10/2009 18:53
Կիսվել

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԻՆՉԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԸ

Երկրաշարժից անօթեւան մնացած եւ ոչ մի ընտանիք առանց բնակարան չի մնա: Այսօր ասյ մասին հայտարարեց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ում խոսքով` ամբողջությամբ բնակապահովման ծրագիրը կավարտվի մինչեւ 2013թ.: Ներկայում ՀՀ քաղաքաշինության նախարարությունում գրանցված է մոտ 7 հազար նման ընտանիք, որոնց բնակարանները կտրամադրվեն անհատույց սեփականության իրավունքով:

Աղետի գոտում բնակարանաշինության ողջ ծրագրի արժեքը 74 մլրդ դրամ է խոշորացված հաշվարկներով: Պետք է կառուցապատվի ընդհանուր առմամբ շուրջ 500 հազար քմ բնակմակերես: Ամեն քմ-ի կառուցման արժեքը գնահատվում է շուրջ 169 հազար դրամ: Գերխնդիր է` կառուցել մոտ 9 բալ սեյսմակայունությամբ բնակարաններ: Անցած շաբաթ արդեն շահագործման է հանձնվել 40 բնակարան, առաջիկա տասնօրյակում կհանձնվի եւս 80-100-ը: Լոռու մարզում մինչեւ այս տարեվերջ շահագործման կհանձնվի ընդհանուր առմամբ 300 անհատական բնակարան: Նախարարը վստահեցրեց, որ ծրագիրն ընթանում է նորմալ հունով` ըստ սահմանված ժամանակացույցի` չնայած ճգնաժամի խիստ բացասական ազդեցությանը շինարարության ոլորտի վրա: Չեն կրճատվել նաեւ աղետի գոտում շինարարության համար անհրաժեշտ հատկացումները. այս եւ հաջորդ տարիների համար հատկացվել է 24-ական մլրդ դրամ` ռուսական վարկի միջոցներից:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ աղետի գոտում բնակարանների շինարարության համար հատկացվող ֆինանսական միջոցները երբեւէ չեն կրճատվի: Նա նաեւ տեղեկացրեց, որ այժմ բանակցություններ են տարվում գերմանական կառավարության հետ, եւ դրանց հաջող ավարտի դեպքում 30 մլն եվրո էլ կուղղվի Գյումրի եւ Վանաձոր քաղաքների ջրամատակարարման խնդիրները լուծելուն, արդյունքում երկու քաղաքներում էլ կգործի 24 ժամյա ջրամատակարարում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98