Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
12/10/2009 17:14
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ

Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը Յունիբանկի համար միշտ էլ հանդիսացել է զարգացման առաջնահերթ ուղղություններից  մեկը: Կուտակված փորձը եւ տեխնոլոգիաների իմացությունը հնարավորություն է տալիս բանկին ձեռնարկություններին տրամադրել համալիր սպասարկում եւ գործիքների լայն տեսականի: «Մեր մրցակցային առավելությունները` մատչելի ֆինանսական ռեսուրսներն են, ինչպես նաեւ մասնաճյուղային խոշոր ցանցը` 31 մասնաճյուղ», -ասում է Վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Արա Ավագյանը: «Բարդ տնտեսական պայմաններում մենք փորձեցինք մեր բիզնես ծրագիրը կազմել հաճախորդների համար առավելագույնը շահավետ: Մենք չենք գանձում տույժեր վարկի վաղաժամկետ մարման համար եւ չունենք թաքցված միջնորդավճարներ»:

Որպես ֆինանսավորման գործիք «Յունիբանկ»-ն առաջարկում է վարկեր արտադրության ընլայնման, սարքավորումների փոխարինման, շրջանառու միջոցների համալրման եւ բիզնեսի հետ կապված այլ նպատակների համար: Փոքր եւ միջին բիզնեսի համար վարկի գումարը կազմում է մինչեւ 1 մլն դոլար: Խոշոր հաճախորդներին տրամադրվում են մինչեւ 4,5 մլն դոլար վարկեր: «Յունիբանկ»-ի առավելություններից է երկարաժամկետ վարկը. փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները վարկը կարող են ստանալ մինչեւ 5 տարի ժամկետով:  Տարեկան տոկոսադրույքը կազմում է 15%-ից մինչեւ 22%:

Առանձին  գործում է վարկային ծրագիր «ռուսական վարկի» շրջանակներում: Այս բիզնես-վարկերի պայմանները հետեւյալն են` տարեկան տոկոսադրույքը` 15%, ժամկետը` 5 տարի, վարկի գումարը փոքր եւ միջին բիզնեսի համար` մինչեւ 50 մլն դրամ, իսկ վերամշակող եւ մթերող կազմակերպությունների համար` մինչեւ 500 մլն դրամ:

Բանկը սկսել է նաեւ տրամադրել նոր ծառայություն` «Բիզնես-լոմբարդ» վարկ, որը նպատակաուղղված է բիզնեսի գործարկման համար:  Վարկերի տրամադրումը իրականացվում է առանց ֆինանսական վերլուծության` խանութների գրավադրմամբ: Վարկը  տրամադրվում է ԱՄՆ դոլարով, տարեկան տոկոսադրույքը կազմում է 22%, վարկի ժամկետը` 24 ամիս: Վարկի գումարը կազմում է 50 հազար դոլար:

Իր պարտաճանաչ վարկառուներին բանկը առաջարկում է օգտվել էքսպրես վարկից: «Այս գործիքի անվանումը` «Արագ վարկ»-ը,  ինքն իր մասին արդեն խոսում է: Վարկը տրամադրվում է ընդամենը 2-3 օրվա ընթացքում: «Արագ վարկը» տրամադրվում է առանց լրացուցիչ ֆինանսական վերլուծության` նախորդ տարի մարված գումարի 1,5 պատիկի չափով, բայց ոչ ավելի քան 30 հազար դոլարը: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 20%, մարման ժամկետը` 3 տարի»,- նշեց Արա Ավագյանը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2