
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 13,5%-ՈՎ
Ռուսաստանի պետական վիճակագրական Ռոսստատ ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը Ռուսաստանում կրճատվել է 13,5%-ով, ընդ որում միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում 2008 թվականի համապատասխան ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 9,5%-ով, իսկ այս տարվա օգոստոս ամսվա համեմատությամբ այս ցուցանիշը գրանցել է 5,1% աճ:
Նշենք, որ 2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Ռուսաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել էր 12,6%-ով: