Տնտեսական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 384.00+0.50
EUR BUY - 442.50+1.00 EUR SELL - 446.50+2.00
OIL:  BRENT - 62.14+0.16 WTI - 58.41+0.10
COMEX:  GOLD - 4226.10+0.22 SILVER - 62.22+1.80
COMEX:  PLATINUM - 1681.70-0.27
LME:  ALUMINIUM - 2856.50-1.09 COPPER - 11487.00-1.28
LME:  NICKEL - 14734.00-0.71 TIN - 39858.00-0.07
LME:  LEAD - 1978.50-1.00 ZINC - 3090.00-0.99
FOREX:  USD/JPY - 155.61-0.61 EUR/GBP - 1.1693+0.59
FOREX:  EUR/USD - 1.1693+0.59 GBP/USD - 1.3367+0.52
STOCKS RUS:  RTSI - 1100.22-0.75
STOCKS US: DOW JONES - 48057.75+1.05 NASDAQ - 23654.16+0.33
STOCKS US: S&P 500 - 6886.68+0.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 50148.82-0.90 TOPIX - 3357.24-0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25530.51-0.04 SSEC - 3873.32-0.70
STOCKS EUR:  FTSE100 - 9655.53+0.14 CAC40 - 8022.69-0.37
STOCKS EUR:  DAX - 24130.14-0.13
11/12/2025  CBA:  USD - 381.84+0.02 GBP - 510.83+2.55
11/12/2025  CBA:  EURO - 447.02+2.81
11/12/2025  CBA:  GOLD - 51563+29 SILVER - 749.29+29.56
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐՈՎ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹՈՎ
15/10/2009 19:59
Կիսվել

ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐՈՎ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹՈՎ

Հայաստանում է Ուկրաինայի Խարկովի մարզի նահանգապետ Արսեն Ավակովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում կա 27 անդամ: Ուկրաինացիները հետաքրքրված են հայաստանյան գինեհումքով եւ հայկական գինիներով, վառելիքով, «Վանաձոր քիմպրոմ» կոմբինատի արտադրած կալիումական պարարտանյութերով: Այսօր այս մասին հայտարարել է Ուկրաինայի Խարկովի մարզի նահանգապետ Արսեն Ավակովը: Նրա տեղեկացմամբ` եռօրյա այցը եղել է շատ հագեցած: Տարբեր հանդիպումներ են կայացել ԱԺ նախագահի, ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչների հետ: Նա վստահեցրեց, որ հանդիպումների արդյունքում բացահայտվել է համագործակցության հսկա ներուժ, որն այսօր չի օգտագործվում:        

Հայաստանի եւ Խարկովի մարզի միջեւ ապրանքաշրջանառության ներկայիս ծավալները շատ փոքր են` ընդամենը շուրջ 2 մլն 600 հազար դոլարի: Դա միայն ուկրաինական ապրանքների ներկրման հաշվին է` բուսական յուղ, թխվածքաբլիթ եւ այլն: Հայկական ապրանքներ չեն արտահանվում Խարկով. այնտեղ շուկայում կա, օրինակ, «Ջերմուկ» հանքային ջուր, սակայն այն ներկրվում է ոչ ուղղակի համաձայնագրերով: Ա. Ավակովը համոզմունք հայտնեց, որ ապրանքաշրջանառության ծավալները հնարավոր է տաս եւ ավելի անգամ ավելացնել:

Ա. Ավակովը նշեց, որ ուկրաինական կողմը փոխադարձել է հրավերը հայկական կողմին` առաջարկելով համագործակցության ուղիների վերաբերյալ քննարկումները շարունակել արդեն Խարկովում:

11/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.84
+0.02
Եվրո (EUR)
447.02
+2.81
Ռուբլի (RUR)
4.8218
-0.096
Լարի (GEL)
141.56
-0.04
51563
+29
Արծաթ
749.29
+29.56