19/10/2009 11:42
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ONLINE ՀԱՄԱԿԱՐԳԸ
Ամերիաբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացում են, որ բանկը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների տեսականին: Այս անգամ Բանկն իր հաճախորդներին առաջարկում է online Ameriabank ծառայությունը: Այն Բանկի հաճախորդներին հնարավորություն կընձեռի աշխարհի ցանկացած կետից, օրվա ցանկացած ժամին օգտվել բանկային հիմնական ծառայություններից:
Համակարգի անվտանգությունն ապահովելու համար Բանկն ընտրել է արտասահմանյան բանկերում առավելագույնս բարձր մակարդակի անվտանգություն ապահովող միջոցներ: Փոխանցվող բոլոր տվյալները գաղտնագրվում են SSL արձանագրության միջոցով: Գործարքների ստորագրման և հաճախորդների նույնացման համար կիրառվում են VASCO Data Security ընկերության Digipass սարքերի (token) վրա հիմնված միջոցներ:
Համակարգն իրավաբանական անձանց համար ապահովում է մեկ հաճախորդի համար մի քանի օգտագործողների տրամադրման և իրավասությունների տարանջատման հնարավորություն, թույլ է տալիս ստեղծել փաստաթղթեր և ձևանմուշներ, ինչպես նաև աշխատել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
