
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՃ
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Ռուսաստանի տնտեսությունը ամսական կտրվածքով գրանցել է աճ, ընդ որում հաշվետու ամսվա ընթացքում զգալի աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում: Նախարարությունը դեռևս չի հրապարկում կոնկրետ ցուցանիշներ:
Նշենք, որ ընթացիկ տարվա օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ Ռուսաստանի ՀՆԱ-ն կրճատվել էր, իսկ հուլիսին այս ցուցանիշը ամսական կտրվածքով գրանցել էր 0,5% աճ: