
ԹՈՒՐՔԻԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ» ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի կառավարությունը թույլատրել է սկսել «Հյուսիսային հոսք» գազամուղի նախագծի շրջանակներում նախատեսված հետազոտական աշխատանքները Սև ծովի տարածքի Թուրքիայի տնտեսական գոտում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոսի 6-ին Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել էին Թուրքիայի տնտեսական տարածքում «Հյուսիսային հոսք» գազամուղի շինարարական աշխատանքների իրականացման համապատասխան համաձայնագիր:
«Հյուսիսային հոսք» գազամուղի նախագիծը նախատեսում է ռուսական գազի մատակարարում եվրոպական երկրներին: Նախնական տվյալների համաձայն Ռուսաստանը գազամուղի շինարարության համար կպահանջվի շուրջ 25 մլրդ դոլար: Նախագծին անդամակցում են նաև Բուլղարիան, Սերբիան, Բելգիան, Հունաստանը, Սլովենիան, Իտալիան և Ավստրան: