Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՅՈՒՆԻԲԱՆԿ -ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ԲԱՆԿԻ «ԳԱՎԱՌ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ», ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ԿԲԱՑՎԵՆ ՆԱԵՎ «YEREVAN CITY» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ
21/10/2009 11:21
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿ -ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ԲԱՆԿԻ «ԳԱՎԱՌ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ», ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ԿԲԱՑՎԵՆ ՆԱԵՎ «YEREVAN CITY» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ

Յունիբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-ից իր գործունեությունն է սկսել  «Յունիբանկ»-ի թվով 32-րդ`  «Գավառ»  մասնաճյուղը:  Ինչպես նշեց «Յունիբանկ»-ի Օպերացիոն գծով տնօրեն Էլիզա Մհերյանը, նորաբաց մասնաճյուղը մատուցելու է բանկի ծառայությունների ողջ տեսականին, այդ թվում նաեւ իրականացնելու է  UNIPAY համակարգով կոմունալ վճարումների ընդունում: «Յունիբանկ»-ի  «Գավառ» մասնաճյուղը տեղակայված է ք. Գավառ,  Գ. Լուսավորիչի 21 հասցեով: «Գավառ» մասնաճյուղի սպասարկման աշխատաժամերն են` 9:15-ից մինչեւ 17:00, առանց ընդմիջման: Հանգստյան օրերն են` շաբաթը եւ կիրակին:     

Հաճախորդների բազայի ընդլայնման հետ մեկտեղ,  «Յունիբանկ»-ը շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը` նպատակային ռազմավարությամբ:  Ըստ այդմ, բանկը «Երեւան Սիթի»  ցանցային  սուպերմարկետների գրեթե բոլոր ստորաբաժանումներում կբացի մասնաճյուղեր`  «Երեւան Սիթի»-ի  հաճախորդների առկա հոսքը եւ գործընկերներին` որպես բանկի հաճախորդ ներգրավելու նպատակով: Գործընթացի սկիզբը կդրվի  «Դավիթ Անհաղթ» մասնաճյուղով, որն արդեն գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից եւ կսկսի գործել մինչեւ հոկտեմբերի 25-ը:  «Դավիթ Անհաղթ» մասնաճյուղը գտնվում է «Երեւան Սիթի» սուպերմարկետի  Զեյթուն համայնքի ստորաբաժանման տարածքում /ք. Երեւան, Ռուբինյանց 15/5/:  Նախատեսվում է մասնաճյուղ բացել նաեւ   Տիգրան Մեծ փողոցում տեղակայված «Yerevan City» սուպերմարկետի տարածքում:  
Մոտ ապագայում «Յունիբանկ»-ը մասնաճյուղեր կբացի նաեւ Էրեբունի, Ավան, Դավիթաշեն, Աչափնյակ համայնքներում: Տարածաշրջանային մասնաճյուղային ցանցի ընդլայնման նպատակով 2010թ.-ի սկզբին կբացվի  Ագարակ քաղաքում (Մեղրի):

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11