ԱՅՍ ՏԱՐՎԱ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 18%-ՈՎ
Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շինարարության ծավալները Ռուսաստանում կրճատվել են 18.4%-ով և կազմել 2.629 տրիլիոն ռուբլի, ընդ որում միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում անցյալ տարվա նույն ամսվա համեմատությամբ շինարարության ծավալները կրճատվել են 18.3%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն տարեսկզբից շահագործման է հանձնվել շուրջ 386.5 հազար բնակարան, իսկ միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում` 63.8 հազար բնակարան: