
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – «ՄԻԱՍԻՆ ԳԻՇԵՐԱՅԻՆ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՐՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ ընկերությունը հաճելի անակնկալ է մատուցում գիշերային սակագնային պլանների բոլոր բաժանորդներին: Այսուհետ «Միասին Գիշերային» սակագնային պլանի բաժանորդները, շարունակելով ցանցի ներսում խոսել 50, իսկ գիշերային ժամերին ընդամենը 6 դրամ/րոպե սակագնով, հնարավորություն ունեն առավել մատչելի սակագնով խոսելու նաև այլ ուղղություններով: Այժմ տեղական բոլոր մյուս ուղղություններով կատարվող զանգերի սակագինը կազմում է 80 դրամ/րոպե: