ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – ԲԱՆԿՆ ԱՐՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՀԵՏ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՔԱՐՏԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«ՎՏԲ-Հայաստան»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը և «Ամերիաբանկ» ՓԲԸ շարունակում են ընդլայնել առևտրի և սպասարկման կետերում POS-տերմինալների շահագործման բնագավառում համագործակցությունը: 2009թ. սեպտեմբերի վերջին ուժի մեջ մտավ վճարային քարտերի սպասարկման բնագաառում երկու բանկերի համագործակցության նոր համաձայնագիր, ի շնորհիվ որի ստեղծված են իրական միտումներ Հայաստանի տարածքում ավելացնել նորագույն տեխնիկական միջոցներով հագեցած առևտրի և սպասարկման կետերի քանակը, որոնք երկրի հանրության լայն խավին տրամադրում են լրացուցիչ հարմարություններ և հնարավորություններ:
Տվյալ համաձայնագրի շրջանակներում Ամերիաբանկը կօգտվի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնի ծառայությունից, մասնավորապես վճարային քարտերի էքվայերինգի մասով: