
ԱՄՀ-Ն ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԵՎՍ 700 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Երեկ` հոկտեմբերի 21-ին, Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) որոշում է ընդունել Բելառուսին տրամադրել կայունացման վարկից ևս 700 մլն դոլար: Այս մասին նշվում է ԱՄՀ պաշտոնական կայքում:
Նշենք, որ շուրջ 2,23 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ կայաունացման վարկի առաջին մասը` 679,2 մլն դոլար, ԱՄՀ-ն Բելառուսին տրամադրել էր դեռևս այս տարվա սկզբին:
վարկային այս միջոցները կուղղվեն Բելառուսում բարեփոխումային ծրագրերի իրականացմանը, մասնավորապես երկրի արժութային քաղաքականության կայունացմանը: