
ԳԵՆԱԴԻ ՄԵԼԻՔՅԱՆ – ՌՈՒՍԱԿԱՆ ՈՐՈՇ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ
Ռուսական բանկերում անցկացված սթրես-տեստերի արդյունքները վկայում են, որ որոշ բանկերում առկա են լուրջ խնդիրներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Գենադի Մելիքյանը: Իր հայտարարության մեջ Մելիքյանը նշել է, որ Ռուսաստանի Բանկն, ամփոփելով սթրես-տեստերի արդյունքները, եկել է այն եզրակացության, որ ռուսական 100 լավագույն բանկերը կանգնած են առաջիկա ամիսների ընթացքում կապիտալի համարժեքության նորմատիվների խախտման ռիսկի առջև: